«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնացիները ցանկանում են 12 ֆուտբոլիստի վաճառել: Ստացված միջոցներն ակումբը կօգտագործի կազմը թարմացնելու համար:
Այդ 12 ֆուտբոլիստներն են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին, Ժան-Կլեր Տոդիբոն, Նելսոն Սեմեդուն, Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյուն, Կառլես Ալենյան, Ռաֆինյան, Արտուր Վիդալը, հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Մարտին Բրայթվայթը:
2019/20 մրցաշրջանում կապտանռնագույնները Լա Լիգայում երկրորդ հորիզոնականը զբաղեցրին՝ չեմպիոն հռչակված «Ռեալին« զիջելով 5 միավորով: