ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Տամբովի» դեմ խաղում հայտնվել է «բանակայինների» մեկնարկային կազմում։
Ակինֆեևի համար այս հանդիպումը 457-րդն է Ռուսաստանի առաջնությունում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է «Ռուբինի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Սերգեյ Սեմակին։ Նրա ակտիվում 456 հանդիպում կա։
Ռուսաստանի առաջնությունում ամենաշատ հանդիպում անցկացնելու ռեկորդը պատկանում է ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչին։ Նա ՌՊԼ-ում 489 հանդիպման է մասնակցել։
Հավելենք, որ Իգոր Ակինֆեևը իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում նշել է 2003 թվականին։