«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերսկսել է մարզումները։ Արգենտինացին դեռևս մարզվում է մարզասրահում։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Ագուերոն մարզվում է օրը 3 անգամ։ «Ման․ Սիթիի» հարձակվողը ձգտում է որքան հնարավոր է արագ ապաքինվել վնասվածքից, որպեսզի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ պատասխան խաղին։
Ագուերոն ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ մեկ ամիս։ Նա ԱՊԼ-ի 7 հանդիպման չի մասնակցել։ Արգենտինացին վիրահատվել էր Բարսելոնայում։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։