Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Սիդնեյ Գովուն համեմատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային և «Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին:
«Կարծում եմ, որ Բենզեման իր խաղամակարդակով համապատասխանում է Անրիին: Թիերին ինձ վրա մեծ տպավորություն էր թողնում իր խաղով, քանի որ նա արագ խաղացող էր և նաև հիանալի էր տիրապետում գնդակին: Բայց Կարիմն ավելի կատարյալ ֆուտբոլիստ է: Բենզեման միշտ եղել է թոփ ֆուտբոլիստ»,- մեջբերում է Գովուին Lequipe-ն:
Ավելի վաղ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի» այս մրցաշրջանում: