«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոմայի» դեմ խաղում անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը (2-2):
Այս գոլը բելգիացու համար 13-րդն էր արտագնա խաղերում Ա Սերիայի այս մրցաշրջանում: Սա լիգայի պատմության լավագույն արդյունքն է դեբյուտային մրցաշրջան անցկացնող ֆուտբոլիստների շրջանում:
Լուկակուն ներկայումս 21 գոլով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուների շարքում 3-րդն է: Առջևում են «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն (29 գոլ) և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (28 գոլ):