ՊՍԺ-ի, «Սևիլյայի» ու «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Վիլյառեալը»։
Իսպանացին արդեն համաձայնեցրել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։
«Վիլյառեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Խավյեր Կալյեխան կհեռանա թիմից՝ չնայած նրան, որ թիմը խաղալու է Եվրոպա Լիգայում։
Էմերիի վերջին ակումբը եղել է «Արսենալը», որտեղից նրան հեռացրել են նախորդ տարվա նոյեմբերին։