Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցում էին «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ 71-րդ րոպեին Օբամեյանգը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2-0։
Խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով 2-0 հաշվով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս եկավ եզրափակիչ։