«Լոռիի» երկրպագուների Green Power ֆան-շարժման անդամներն արձագանքել են թիմի հնաբնակներից մեկի՝ Արման Մկրտչյանի տեղափոխությանը «Նոա».
«Ու հավատացեք այս վիդեոն կատաստրոֆիկ տխուրա,որովհետև մենք կորցրեցինք մեր թիմի հոգին:
Հաջողություն քեզ красавчик,ու աստղային կարիերա…ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՆԱՉ,ԸՆԴՄԻՇՏ ԿԱՆԱՉ»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ 21-ամյա պաշտպանը 2017 թվականից՝ակումբի հիմնադրման տարուց խաղում էր «Լոռիում»:
Հայաստանի ավարտված առաջնությունում նա վանաձորյան թիմի կազմում 17 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: