«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դիտարկվում է որպես «Ինտերի» և «Յուվենտուսի» գլխավոր մարզչի թեկնածու:
Telegraph-ը հայտնում է, որ արգենտինացի մասնագետը հնարավոր է շուտով առաջարկ ստանա Իտալիայի գրանդ ակումբներից մեկից, բայց նաև նշվում է, որ Պոչետինոն գերադասում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
Վերջերս հայտնի էր դարձել նաև «Բենֆիկայի» կողմից Պոչետինոյի նկատմամբ հետաքրքրության մասին։