«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում հաղթանակը։
«Հեշտ չէր։ Բայց մենք արեցինք դա՝ որպես թիմ։ Այս տիտղոսը վերջնական փոխհատուցումն է մեր ձգտումների, այս տիտղոսը չհանձնվելու համար է, ջանասիրաբար աշխատելու համար է, այս տիտղոսը ձեզ համար է, որ շարունակում էինք հավատալ մեզ։ Շնորհակալ եմ»,-գրել է Կուրտուան Facebook-յան իր էջում։
«Ռեալը» 34-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։