«Նորվիչի» կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան կարող է շարունակել կարիերան Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում:
Sky Sports- ի փոխանցմամբ՝ «Աթլետիկոյի» ղեկավարները պլանավորում են պայմանագիր գնել 23-ամյա արգենտինացու հետ, ով իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Խետաֆեում» և Անգլիա է տեղափոխվել ընդամենը երկու տարի առաջ՝ 1,5 միլիոն եվրոյով:
«Նորվիչի» կազմում երկու մրցաշրջանի ընթացքում Բուենդիան անցկացրել է 72 հանդիպում, որից 34-ը Անգլիայի Պրեմիեր լիգայում: ԱՊԼ-ում Էմիլիանոյին հաջողվեց խփել մեկ գոլ և կառարել յոթ գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024-ին, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transferermarkt պորտալի, կազմում է 14,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Նորվիչը» կլքի ԱՊԼ-ն և կարող է կորցնել իր հիմնական կազմի խաղացողներից մի քանիսին: