Մադրիդի «Ռեալը» կոչ է արել իրենց երկրպագուներին չհավաքվել Plaza de Cibeles հրապարակում, եթե ակումբը վաղաժամ նվաճի չեմպիոնի կոչումը Լա Լիգայում:
Պաշտոնական կայքում ակումբը նշում է, որ երկրում դեռ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարը:
«Ռեալը» ժամկետից շուտ կարող է Իսպանիայի չեմպիոն դառնալ հուլիսի 16-ին, եթե 37-րդ տուրում հաղթեն «Վիլյառեալին» կամ «Բարսելոնան» միավորներ կորցնի «Օսասունայի» հետ խաղում: