Football-italia-ն հայտնում է, որ շատ մոտ օրերս «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կդառնա «Նապոլիի» խաղացող:
Հարձակվողը համաձայնվել է տեղափոխվել իտալիական ակումբ: Ակնկալվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում «Նապոլին» պայմանագիր կստորագրի նիգերիացի հարձակվողի հետ:
Գործարքի գումարը կկազմի մոտ 50 միլիոն եվրո, «Նապոլին» ֆրանսիական ակումբ կուղարկի նաև իր խաղացող Ադամ Յունեսին, ով ներկայումս հանդես է գալիս «Նիցցայում» վարձավճարով: