ԱՊԼ-ի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Սաութհեմփթոնին»:
«Կարմիր սատանաներն» առաջինը գնդակ ընդունեցին սեփական դարպասը. 12-րդ րոպեին աչքի ընկավ Արմսթրոնգը: 8 րոպե անց Ռեշֆորդը եզրափակեց Մարսիալի փոխանցումը՝ հավասարեցնելով հաշիվը: Խփած գնդակից 3 րոպե անց Մարսիալն այս անգամ գոլով աչքի ընկավ՝ 2-1: 97-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը. խաղի վերջակետը դրեց Մայքլ Օբաֆեմին՝ 2-2:
Վերջին 6 խաղում «Յունայթեդը» անպարտելի է:
35 տուրից հետո «Յունայթեդը» 59 միավորով 5-րդն է: 4-րդ տեղում գտնվող «Լեսթերն» ունի նույնքան միավոր: «Սաութհեմփթոնը» 45 միավորով 12-րդ տեղում է: