Ըստ Le10Sport-ի՝ «Չելսին» հետաքրքրված է «Լիլի» հարձակվող Ջոնաթան Իկոնեի տրանսֆերով:
Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հարցում են ուղարկել ֆրանսիական ակումբի ղեկավարությունը՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի տրանսֆերին հավակնում են նաև «Տոտենհեմը», «Նյուքասլը» և «Ինտերը»:
Վերջերս «Չելսին» Twitter-ում ողջունել է թիմի նորեկ, կիսապաշտպան Հակիմ Զիեշին: