Մադրիդի «Ռեալը», որն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Ալավեսին», մրցաշրջանի ընթացքում 10-րդ 11-մետրանոցն է իրացրել:
Խփած ու նշանակված 11-մետրանոցների վիճակագրությամբ «Արքայական ակումբն» առաջատար է Իսպանիայի առաջնությունում՝ 10-ը 2-ի դեմ: Երկրորդ ցուցանիշը՝ +4 տարբերությամբ, 2 ակումբ ունի՝ Մադրիդի «Աթլետիկոն» (8-4) և «Սելթան» (9-5): Եռյակը եզրափակում են «Վիլյառեալը» (11-8), «Ատլետիկը» (10-7) և «Օսասունան» (8-5):
Այս ցուցանիշով վատագույնն արդյունքն ունեն «Ալավեսը» (6-15), «Մալյորկան» (10-15) և «Ռեալ Սոսյեդադը» (5-9):
«Ռեալը» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Զինեդին Զիդանի սաները նորից 4 միավորով գերազանցում են կատալոնական «Բարսելոնային», որն ընթանում է 2-րդ տեղով: «Ալավեսը» գտնվում է 17-րդ տեղում: