ESPN-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը տրանսֆերային շուկայում կակտիվանա Ալկանտարային գնելու համար միայն այն դեպքում, եթե թիմի առաջատար ֆուտբոլիստներից որևէ մեկը հեռանա։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամբողջությամբ վստահում է Նաբի Կեյտային, ինչպես նաև 19-ամյա Կերտիս Ջոնսին, որը հուլիսի սկզբին թիմի հետ նոր պայմանագիր է կնքել։
Ընդհանուր առմամբ՝ «Լիվերպուլի» ղեկավարության մոտ կա համոզմունք, որ թիմի կազմը մեծ փոփոխությունների չի ենթարկվի։