25-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց մրցաշրջանի ամսվա խաղացող: Նախկինում դա կարող էին անել միայն վեց խաղացող՝ Մոհամեդ Սալահ, Ջեյմի Վարդին, Հարի Քեյնը, Կրիշտիանու Ռոնալդուն, Դենիս Բերգկամպը և Ռոբի Ֆաուլերը:
Հունիսի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում նաև հարձակվող Անտոնի Մարսիալը («Մանչեսթեր Յունայթեդ»), պաշտպան Քոնոր Կոադին («Վոլվերհեմփթոն»), հարձակվող Ռաուլ Խիմենեսը («Վոլվերհեմփթոն»), կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենը («Նյուքասլ») և հարձակվող Դենի Ինսը («Սաութհեմփթոն»):