ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» տանը ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ:
21-րդ րոպեին գաբոնցի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը առաջ մղեց լոնդոնցիներին: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: 71-րդ րոպեին Նկետիան փոխարինման մտավ, սակայն 4 րոպե անց կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց: 84-րդ րոպեին Վարդին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Մրցավարը 8 րոպե ավելացրեց, սակայն թիմերին չհաջողվեց հաջողության հասնել:
Այս ոչ-ոքիից հետո «Լեսթերը» 59 միավորով չորրորդն է, իսկ «Արսենալը» 50 միավորով 7-րդ հորիզոնականում է: