«Կրասնոդարի» կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը կիսել է իր կարծիքը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն սուպեր տաղանդավոր խաղացող է և սուպեր պրոֆեսիոնալ: Բայց ասել, որ նա ամենատաղանդավորն է, ում հետ ես խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող: Դա անարդար կլիներ Դավիդ Սիլվայի, Ֆիգուի և Դեկուի նկատմամբ:
Նրանցից յուրաքանչյուրը ֆանտաստիկ մակարդակի ֆուտբոլիտ էր, նրանք բառացիորեն կարողանում էին խաղադաշտում անել ամեն ինչ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Матч ТВ-ն:
34-ամյա կիսապաշտպանը և «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը միասին խաղացել են Պորտուգալիայի հավաքականի կազմում: