Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պլանավորում է բաժանվել մի քանի ֆուտբոլիստից։ «Սերուցքայիններն» ուզում են մոտ 200 մլն եվրո վաստակել։ Դրա հետ մեկտեղ ակումբը, ամենայն հավանականությամբ, գնումներ չի կատարի։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Ռեալը» մտադիր է վաճառել հարձակվողներ Գարեթ Բեյլին, Մարիանո Դիասին ու Բրաիմ Դիասին, ինչպես նաև կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսին ու Դանիել Սեբալյոսին։
«Ռեալը», կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական կորուստների հետ կապված, ուզում է տնտեսել տրանսֆերների վրա։ «Սերուցքայինների» համար ստեղծված իրավիճակի վրա նշանակալի ազդեցություն կունենա Բեյլի ու Խամեսի վաճառքը, քանի որ նրանց ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալն» ուզում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Սպասվում է, որ մադրիդցիները կփորձեն գործարքն իրականացնել 2021 թվականին։