«Ռեալը» Լա լիգայի 34-րդ տուրում 1-0 հաշվով հաղթեց «Աթլետիկին»։ Հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել Մարսելոն, որը 11-մետրանոց էր վաստակել իր թիմի համար։
Պարզվում է՝ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվելը միակ տպավորիչ ցուցանիշը չէր բրազիլացու համար այս կիրակի։ Մարսելոն «Ռեալի» կազմում տարավ իր 350-րդ հաղթանակը։ Այս կապակցությամբ հանդիպումից հետո Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Մարսելոյին։
Մարսելոն 509 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում։ Սա նրա 14-րդ մրցաշրջանն է «արքայական» ակումբի մարզաշապիկով։
Մարսելոյի 350 հաղթանակները եկել են 6 մրցաշարերից․ Լա լիգա (248), Չեմպիոնների լիգա (65), Իսպանիայի գավաթ (22), Աշխարհի ակումբային առաջնություն (8), Եվրոպայի սուպերգավաթ (3) և Իսպանիայի սուպերգավաթ (4):