«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 33-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Ոչ, այս պարտությունը չի նշանակում, թե մեզ նոր խաղացողներ են պետք։ Եթե անկեղծ, մտածում եմ, որ լավ խաղացինք։ Խաղացինք բնավորություն ցույց տալով ու ցանկությամբ, մինչև վերջ պայքարեցինք։ Տուգանայինում մեզ 10 ֆուտբոլիստ էր դիմագրավում։ Լավ գլուխ հանեցինք։
Կդիտենք խաղի տեսագրությունը։ Կարծում եմ՝ այդ շանսերով, որ մենք ունեինք, կարող էինք ավելիին հասնել։ Հեշտ չէր ավելի շատ հնարավորություններ ստեղծել։ Հպարտանում եմ նրանով, թե ինչպես խաղաց «Մանչեսթեր Սիթին», բայց բավականաչափ քայլեր չարեցինք։
Չեմ պատրաստվում դժգոհել իմ ֆուտբոլիստներից։ Շատ լավ խաղացինք, ինձ ամեն ինչ դուր եկավ, բայց դա բավական չէ խաղերը հաղթելու համար»,-49-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։