«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։
«Գիտեմ, որ շշուկներ կան կապված Սետյենի հեռացման հետ։ Դրանք սուտ են։ Նա գերազանց աշխատանք է կատարում։ Մենք լիովին վստահում ենք նրան։
Լա Լիգայում պետք է մինչև վերջ պայքարել։ Առաջատարը կարող է սխալվել, իսկ հետո Չեմպիոնների լիգան է։ Այս մրցաշրջանում մարտահրավերներ են մնացել»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։