«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեծ հավանականությամբ կհեռանա մադրիդյան թիմից, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկությամբ՝ ակումբում որոշում է կայացվել վաճառել Խամեսին այս ամառ։ Կոլումբիացի ֆուտբոլիստի վաճառքից «Ռեալը» ցանկանում է ստանալ 20-25 միլիոն եվրո։
Խամեսը օրեր առաջ հայտարարել էր, որ անցած ամառ ուներ հնարավորություն այլ ակումբ տեղափոխվելու, սակայն «Ռեալում» դա նրան թույլ չեն տվել։ Խամեսը նաև հայտարարել էր, որ «Ռեալում» է հիմա ոչ թե իր ցանկությամբ, այլ հանգամանքների պատճառով։
Օրեր անց Զիդանը հայտարարել էր, որ Խամեսի հայտարարությունը նորմալ է, քանի որ նա ուզում է խաղալ։