The Sun-ը հայտնում է, որ «Նորվիչի» պաշտպան Բեն Գոդֆրիի ծառայություններով միանգամից հետաքրքրված են գերմանական մի քանի ակումբներ:
Դորտմունդի «Բորուսիան» և ՌԲ Լայպցիգը ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ Գոդֆրիին հավակնում էր նաև «Տոտենհեմը»: