«Ռեալի» խաղացողներն ու մարզչական շտաբը որևէ հավելավճար չեն ստանա Լա լիգան, կամ էլ Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում։
Marca-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո թիմը ֆինանսական բարդություններ ունի։ Թիմի ֆուտբոլիստները բացի 10 տոկոս կրճատումներից համաձայնվել են նաև բոլոր տեսակի հավելավճարների չեղարկման հետ։
Ֆուտբոլիստները՝ թիմի ավագ Սերխիո Ռամոսի գլխավորությամբ միաձայն ընդունել են հավելավճարներ չստանալու փաստը, քանի որ գիտեն, թե ինչ ֆինանսական խնդիրների է առերեսվել թիմը պանդեմիայի ընթացքում։
Լա լիգայում «Ռեալը» առաջատար է 33 տուրից հետո։ Զինեդին Զիդանի թիմը 74 միավորով գլխավորում է աղյուսակը ու 4 միավորով առաջ է «Բարսելոնայից»։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» տանը 1-2 հաշվով զիջել է «Մանչեսթեր Սիթիին»։