Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է դառնալ «Նապոլիի» խաղացող։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալական ակումբը մտադիր է Օսիմենին տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ առաջարկել, ինչի շնորհիվ գինը կարող է 3 մլն եվրոյի հասնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» հարձակվողի համար պետք է 70 մլն եվրո վճարի։ Իտալական ակումբը մտադիր է նաև ձեռք բերել «Լիլի» պաշտպան Գաբրիելին 30 մլն եվրոյով, այդ կերպ երկուսի համար վճարելով 100 մլն եվրո։
ԶԼՄ-ները նաև հաղորդում էին, որ Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։ Հարձակվողը Լիգա 1-ի 27 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։