Իսպանական «Ռեալ Սոսեյդադի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը վնասվածք է ստացել «Էսպանյոլի» դեմ հանդիպման ընթացքում (2-1), տեղեկացնում է As-ը:
Հաղորդում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է մկանի պատռվածք, որը երկար ժամանակով խաղից դուրս է թողել բելգիացուն:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Յանուզայն անցկացրել է 23 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: