Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցումային խմբի 26-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակը» 46 միավորով:
Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան», սակայն Վարդան Բիչախչյանի թիմը լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առավելություն ունի:
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Շիրակ | 26 | 13 | 7 | 6 | 38 | 22 | 46 |
2. | Արարատ-Արմենիա | 26 | 13 | 7 | 6 | 42 | 23 | 46 |
3. | Նոա | 26 | 13 | 6 | 7 | 33 | 25 | 45 |
4. | Ալաշկերտ | 26 | 12 | 5 | 9 | 42 | 28 | 41 |
5. | Լոռի ՖԱ | 26 | 10 | 10 | 6 | 34 | 28 | 40 |
6. | Արարատ | 26 | 9 | 6 | 11 | 31 | 35 | 33 |
Առաջատարներից ընդամենը մեկ միավոր է հետ մնում «Նոան»: Հատկանշական է, որ առաջնության վերջին 2 խաղերում «Նոային» սպասում են «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան»: Ստացվում է, որ 2 թիմերին հաղթելու դեպքում՝ անկախ մյուս հանդիպումների արդյունքներից «Նոան» կնվաճի չեմպիոնի կոչումը:
Նույն իրավիճակն է նաև «Շիրակի» պարագայում: Վարդան Բիչախչյանի թիմը «Նոային» հյուընկալվելուց հետո վերջին տուրում Գյումրիում կմրցի «Ալաշկերտի» հետ:
27-րդ տուր
Ալաշկերտ — Լոռի
Արարատ — Արարատ-Արմենիա
Նոա — Շիրակ
28-րդ տուր
Շիրակ — Ալաշկերտ
Լոռի — Արարատ
Արարատ-Արմենիա — Նոա