Դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը բուժզննում է անցել «Բավարիայում» և մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացրել էր դեռ այս տարվա հունվարին:
Alexander Nübel absolviert Medizincheck beim #FCBayern.#MiaSanMia
— #MEI8TER (@FCBayern) June 30, 2020
➡ https://t.co/4XGcRpSy0W
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյուբելը հրաժարվել է երկարաձգել «Շալկեի» հետ պայմանագիրը: Այսպիսով, դարպասապահը անվճար կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Նյուբելը «Պադերբորնի» սան է: Նա «Շալկե 04»-ին է միացել 2015-ի ամռանը: Տրանսֆերի գումարը կազմել էր 600 հազար եվրո: