«Վոլֆսբուրգի» հարձակվող Ուոութ Վեգորստը հայտնվել է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրության ոլորտում, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, 27-ամյա հարձակվողին մտադիր են ձեռք բերել «Նյուքասլը» և «Արսենալը»: Transfermarkt-ի փոխանցմամբ՝ նիդերլանդացի հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո:
Վեգորստի գործող պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: