Նիդեռլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծիք է հայտնել Հակիմ Զիեշի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Ես այն մարդը չեմ, ով սիրո խոստովանություններ է շռայլում ակումբին, բայց «Այաքսը» լիովին այլ պատմություն է»:
«Սա Զիեշի խոսքերն են, որոնք նա ասաց ինձ: Այդ տղան իրական պրոֆեսիոնալ է, չնայած իր երիտասարդ տարիքին:
Նա տեղափոխվում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը ՝ «Չելսի»:
Զիեշը բարդ բնավորություն ունի: նա կարող է դառնալ մարզիչների N1 մղձավանջը: Նրան պետք է ազատություն տալ և այս տղան իրական հրաշքներ կգործի»,- ասել է տեն Հագը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զիեշը մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: