Սլովակիայի առաջնության 25-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Ռուժոմբերոկին» ու պարտություն կրեց 2-1 հաշվով։
Առաջին կեսի վերջին րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Ստեֆան Գերեչը։ 65-րդ րոպեին Լադիսլավ Ալմասին կրկնապատկեց առավելությունը։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը 72-րդ րոպեին խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը խաղին մասնակցում էր առաջին րոպեներից։
Գոլից 3 րոպե անց մեր ֆուտբոլիստը դեղին քարտի արժանացավ։