Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսցիո Սարին վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն շատ լավ գիտի, թե երբ պետք է դադար վերցնի և հանգստանա, տեղեկացնում է La Gazzetta Dello Sport-ը:
«Ռոնալդուին հանգի՞ստ է պետք: Դուք տեսե ՞լ եք նրան:
Այդ տղան այնպիսի տեսք ունի, կարծես նոր է դուրս եկել մոր արգանդից: Նա ֆանտաստիկ մարզավիճակում է:
Պարզ է, որ յուրաքանչյուրին էլ հանգիստ է անհրաժեշտ,սակայն, վստահ եմ ՝ Ռոնալդուն ինքը կորոշի, թե երբ պետք է դադար վերցնել»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 24 հանդիպման և դարձել ՝ 23 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: