«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր հետագա մարզչական կարիերայի մասին:
«Որպես ֆուտբոլիստ, ես ավելի լավն էի, քան որպես մարզիչ: Բայց եղել են խաղացողներ, որ ինձանից ավելի լավն էին, չնայած ես գոհ եմ իմ ձեռքբերումներից:
Ես չեմ պատրաստվում մարզել 20 տարի: Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ: Ես ոչինչ չեմ պլանավորում: Ինքս ինձ միշտ ընկալում եմ որպես ֆուտբոլիստ: Երբ ես խաղում էի 18-19 տարեկան հասակում, ինձ հարցրեցին՝ ուզո՞ւմ եմ մարզիչ դառնալ, ես պատասխանեցի՝ ոչ: Ի վերջո ես դարձա մարզիչ, բայց դա շատ էներգատար է:
Ինձ հաճելի են հանդիպումները և մարզումները: Փաստն այն է, որ ես աշխարհի լավագույն թիմում եմ, և ինձ մոտ ամեն ինչ լավ է: Մենք կենտրոնանում ենք միայն այն բանի վրա, ինչը կարող ենք վերահսկել: Իմ ապագան [որպես մարզիչ] իմ հոգսերից նվազագույնն է», — մեջբերում է Զիդանին Marca-ն: