Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» հանդիպման ընթացքում «Սպիտակների կյանքը կարևոր է» գրությամբ պաստառի հեղինակին հեռացրել են աշխատանքից:
Նա «Բարնլիի» 24-ամյա երկրպագու Ջեյք Հեփլն էր, որն աշխատում էր Paradigm Precision-ում՝ որպես զոդող: Գործատուն հայտարարել է, որ ռասիզմի ցանկացած դրսևորում տեղ չունի իրենց մոտ: Ակցիայի հեղինակը հրաժարվել է ներողություն խնդրել և ասել է, որ իր արարքի մեջ ռասիստական որևէ քայլ չկա: Նա պարզապես ցանկացել է հիշեցնել, որ սպիտակների կյանքը ևս կարևոր է: