«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ բաժանվել է 6 ֆուտբոլիստից:
Դարպասապահներ Դիեգո Բենալյոն և Սեյդու Սին թիմից հեռացել են, քանի որ նրանց պայմանագրերի ժամկետն ավարտվել է: Նույն պատճառով ակումբից հեռացել է նաև կիսապաշտան Մուսա Սիլան:
Եվս երեք ֆուտբոլիստ իրենց ակումբ են վերադարձել վարձակալական ժամկետների ավարտից հետո: Կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն և Ադրիեն Սիլվան, ու հարձակվող Իսլամ Սլիմանին վերադարձել են Անգլիա: Ֆրանսիացին կարիերան կշարունակի «Չելսիում», իսկ պորտուգալացին և ալժիրցին՝ «Լեսթեր Սիթիում»:
2019/20 մրցաշրջանը Ֆրանսիայում դադարեցվել էր մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ու արդյունքում այն ժամանակից շուտ ավարտվեց: Դադարի պահին «Մոնակոն», 29 տուրից հետո վաստակելով 40 միավոր, Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: