Տիագո Ալկանտարան ցանկանում է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: Այս մասին տեղեկացնում է Spox-ը:
Աղբյուրի համաձայն, 29-ամյա կիսապաշտպանը կարծում է, որ այս ամառ իր վերջին հնարավորությունն է ևս մեկ թոփ ակումբին միանալու համար: Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» խաղացող է փնտրում նույն խաղային գծի համար, որտեղ հանդես է գալիս Ալկանտարան:
«Բավարիան» Ալկանտարային գնահատում է 50 միլիոն եվրո: