Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Էդգար Բաբայանը դանիական Սուպերլիգայի պաշտոնական կայքի վարկածով ընդգրկվել է 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք՝ «Էսբյերգի» հետ արտագնա խաղում Բաբայանը երկու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ու օգնել իր թիմին 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել:
Այս խաղից հետո «Հոբրոն» մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի Բ խմբում (երկրորդ հատվածի 8 թիմերը բաժանված են 2 խմբերի) զբաղեցնում է 3-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր:
Դանիայի Սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում Բաբայանը դարձել է 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։