Կյանքից հեռացել է օդամղիչ ատրճանակ (10մ) մարզաձևում հրաձգության Եվրոպայի չեմպիոնուհի Բոբանա Վելիկչովիչը, հաղորդում է Danas-ը:
30-ամյա մարզուհին 20 օր առաջ ծննդաբերել է, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Վերջին շաբաթվա ընթացքում Վելիկչովիչը գտնվել է կոմայի մեջ:
Հաղորդվում է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Փետրվարին կայացած Եվրոպայի առաջնությունում սերբ մարզուհին նվաճել էր 2 ոսկե մեդալ՝ թիմային և անհատական մրցումներում: