«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկացել մեկնաբանել «ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխությունը «Չելսի»: Հիշեցնենք, որ մերսիսայդցիները համարվում էին գերմանացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական հավակնորդը:
«Մենք չենք քննարկում մեր հավանական տրանսֆերները։ Վերնե՞ր։ Ինչու՞ պետք է հիմա մեկնաբանեմ «Չելսիի» տրանսֆերը: Ծիծաղելի է, ինչո՞ւ պետք է դա անեմ:
Ես բացարձակապես ոչինչ չունեմ ասելու այս թեմայի վերաբերյալ: Տիմո Վերները շատ լավ ֆուտբոլիստ է, ով հաջորդ մրցաշրջանում կխաղա «Չելսիի» կազմում: Վերջ»,- մեջերում է Կլոպին Liverpoolecho-ն։
Վերջերս լոնդոնյան ակումբը հայտարարել է գերմանացու հետ 5-ամյա պայմանագիր կնքելու մասին: