Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. հնարավոր է, նույնիսկ, առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը:
Գյումրիում մրցեցին աղյուսակում առաջին և երկրորդ տեղերում գտնվող թիմերը: Պարզից էլ պարզ էր, որ եթե գործող չեմպիոնը հաղթեր, չեմպիոնական պայքարը կավարտվեր: Սակայն Բիչախչյանի թիմին հենց այնպես հաղթել հնարավոր չէ: Խելահեղ մարզավիճակում է Գյումրիի թիմը: Լավագույն մարզավիճակում է դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը, իսկ թիմի հարձակվող Մորի «դահիճ« Կոնեն շարունակում է ռմբահարել մրցակիցները դարպասները: Խաղի 35-րդ րոպեին Կարեն Մուրադյանի փայլուն փոխանցումից հետո Մորի Կոնեն խփեց առաջնությունում իր հերթական՝ 19-րդ գնդակը: Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» հնարավորություններ ունեցավ, սակայն տարբեր պատճառներով գնդակը չհայտնվեց «Շիրակի» դարպասում: Մինասյանի թիմի 9-խաղյա անպարտելիության շարքն ընդհատվեց:
Այսպիսով, «Շիրակի»՝ 1-0 հաշվով հաղթանակից հետո Գյումրիր թիմն այս պահին ունի 42 միավոր ու արդեն առաջատարից հետ է մնում 3 միավորով, իսկ առաջնության ավարտին մնում է 4 տուր: