Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը խոսել է «Սոչի»-«Ռոստով» հանդիպման մասին (10-1): Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում:
«Ֆուտբոլը երեկ պարտվեց կորոնավիրուսին, բայց «Ռոստովի» պատանիները հարգանք վաստակեցին»,- գրել է լեհ հարձակվողը:
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոստովը» չկարողացավ խաղին ներկայանալ հիմնական կազմով, քանի որ ամբողջ թիմը մեկուսացած է:
Հավելենք, որ թիմի 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը «Սոչիի» դեմ խաղում ՌՊԼ-ի ռեկորդ է սահմանել: