Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է իր վերաբերմունքն այն փաստին, որ թիմն առաջիկա մի քանի խաղում ուշ ժամի է խաղալու.
«Հաջորդ 4 խաղը մենք խաղալու ենք երեկոյան տասին, և դա փոխել հնարավոր չէ: Այդ փաստին ես պոզիտիվ եմ նայում ու չեմ պատրաստվում դժգոհել, թե մենք ավելի ուշ ենք խաղում, քան «Բարսելոնան»,-ասել է Զիդանը:
Մենք մարզվում ենք 21:30-ին, որպեսզի ընտելանք ժամին ու լուսավորությանը: Հիշեցնենք, որ 29-րդ տուրի շրջանակում «Ռեալն» այսօր կընդունի «Վալենսիային». խաղի մեկնարկը Երևանի ժամանակով՝ կեսգիշերին: