Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է Պրիմերայի 29-րդ տուրում՝ «Լեգանեսի» դեմ տարած հաղթանակը (2-0):
«Շատ ուրախ եմ Անսու Ֆատիի համար։ Նա տպավորիչ աշխատանք է կատարում, բայց պիտի համբերություն ձեռք բերի։ Անտուան Գրիզմանը գոլ խփեց, բայց չհաշվեցին։ Նա շատ կարևոր է «Բարսելոնայի» համար։ Անտուանը միայն ավելի լավն է դառնում։
Մինչև «Սևիլյայի» հետ խաղը այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Հանգստի համար քիչ օրեր ունենք, բայց պիտի հնարավորինս լավ օգտագործենք դրանք։ Մեր թիմը պատրաստ ու մոտիվացված կլինի»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
30-րդ տուրի՝ Իսպանիայի առաջնության «Սևիլյա»- «Բարսելոնա» խաղը կկայանա հունիսի 19-ին, Երևանի ժամանակով՝ կեսգիշերին։