Լոնդոնի «Չելսին» մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում գնել «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին, տեղեկացնում է Express-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 53 միլիոն եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը և սպորտային տնօրեն Պետեր Չեխը մեկնել են Գերմանիա և բանակցություններ վարել «Լայպցիգի» հետ:
Հիշեցնենք, որ Վերների պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականը:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել ՝ 31 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: