«Զենիթը» փնտրում է նոր կենտրոնական պաշտպանի։ Այդ մասին հայտնում է Sportski žurnal-ը:
Աղբյուրը նշում է, որ «Զենիթը» պայմանագիր է առաջարկել «Արսենալի» ֆուտբոլիստ Դավիդ Լուիզին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ: ՌՊԼ-ի առաջատարը բրազիլացուն տեսնում է որպես փոխարինող Բրանիսլավ Իվանովիչին, ով կարող է լքել ակումբը այս ամառ:
Պարբերականը նշում է, որ 36-ամյա սերբը, ով Լուիզի հետ միասին խաղացել էր «Չելսիի» կազմում, կարող է «Զենիթի» ղեկավարությանը օգնել ձեռք բերել բրազիլացուն: Հետաքրքրական է, որ վերջերս Սանկտ Պետերբուրգի թիմի գլխավոր մարզչի օգնական Անատոլի Տիմոշչուկը պատմել էր Դավիդ Լուիզի հետ իր ընկերության մասին: