«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը պատմել է, որ իր հաճախորդը տիրապետում է իսպաներեն լեզվին։
«Ոչ մի վատ բան չի արվել «Ռեալի» կողմից Բեյլի նկատմամբ։ Զիդանը երբեք վատ բան չի ասել նրա հասցեին, բայց մամուլը շարունակում է պատմություններ հնարել։
Այսպես կոչված փորձագետները նորից ու նորից հեռուստատեսությամբ ասում են, որ Գարեթի գլխավոր խնդիրն այն է, որ նա իսպաներեն չի խոսում։ Սա խայտառակություն է։
Այդ մարդիկ երբեք չեն տեսել Գարեթին ու չեն հարցրել նրան դա։ Ես գաղափար չունեմ, թե ինչու ենք նրանք այդպես կարծում։
Գարեթ Բեյլը խոսում է իսպաներենով, այդ իսկ պատճառով ես չեմ ուզում լսել այդ այսպես կոչված փորձագետներին, ովքեր իրենց դնում են հիմարի տեղ, երբ ասում են այդ անհեթեթությունը հեռուստացույցով»,-Բարնետի խոսքն է մեջբերում talkSPORT-ը։