Շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի եզրափակչի երկրորդ դիմակայությունում հաղթանակն ուղեկցեց ռուս Դանիիլ Դուբովին:
Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթեց, իսկ մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ եզրափակչի առաջին դիմակայությունում 2.5-1.5 հաշվով հաղթել էր Նակամուրան:
Այսօր կկայանա եզրափակչի երրորդ դիմակայությունը, և հայտնի կդառնա հաղթողը: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակչից՝ պարտվելով Հիկարու Նակամուրային:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար եվրո է: